Ճանապարհորդների համար նախատեսված Winston Club կայքը զբոսաշրջիկներին հյուրանոցներում 50-տոկոսանոց զեղչ կառաջարկի այն պայմանով, որ նրանք համաձայնեն հյուրանոցի համարը կիսել անծանոթի հետ: Ինչպես հայտնում է Fox News-ը, այդ առաջարկից հնարավոր կլինի օգտվել 2016թ. սկզբից:
Կայքում գրանցված զբոսաշրջիկները կարող են ընտրել Սիեթլի, Լաս Վեգասի, Պորտլենդի, Սան Ֆրանցիսկոյի եւ Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկը: Այն բանից հետո, երբ զբոսաշրջիկը կայքում գրանցում է իր տվյալները, նրա համար ավտոմատ կերպով սենյակի հարեւան են ընտրում: Ընդ որում, հաշվի են առնում գրանցման ժամանակ նշված չափանիշները, հայտնում է Lenta-ն:
Կայքի հիմնադիր Բայրոն Շեննոնը պատմել է, որ այդ գաղափարն իր գլխում ծնվել է այն բանից հետո, երբ ինքը չէր կարողացել էժան եւ անվտանգ տեղ գտնել գիշերելու համար:



























