Բրիտանական Sodastream ընկերությունն անսովոր ակցիա է կազմակերպել քաղցր գազավորված ըմպելիքների դեմ ընկերության պայքարի շրջանակում: Լոնդոնի կենտրոնում` Վեսմինստերյան պալատի դիմաց երեք արձան է հայտնվել, որոնք ամբողջությամբ շաքարից են որպես հիշեցում այն մասին, թե շաքարի ինչ սարսափեցնող քանակություն է պարունակվում գազավորված ըմպելիքում: 

Քանդակներն իրենցից ներկայացնում են աղջկա, անչափահաս տղայի եւ հասուն տղամարդու կերպարներ, իսկ դրանց ստեղծման վրա ծախսված շաքարի քանակն արտացոլում է մեկ րոպեի ընթացքում տվյալ տարիքային խմբերի կողմից շաքարի սպառման գումարային ծավալը:  Այսպես, աղջկա քանդակը  44,5 կգ է, պատանունը`  158 կգ, տղամարդունը` 385 կգ: Արձաննները երեւում են խորհրդարանի շենքից, տեղեկացնում է Kedem-ը: