Իտալիայի Միլան քաղաքի իշխանությունները որոշել են դեկտեմբերի 28-30-ը քաղաքում արգելել ցանկացած անձնական փոխադրամիջոցի երթեւեկությունը՝ ծխամշուշի դեմ պայքարելու համար:

Ինչպես հայտնում է Corriere della Sera-ն, արգելքը վերաբերում է մեքենաներին,  մոտոցիկլներին, սքութերներին եւ գործելու է կեսօրվա ժամերին՝ 10-ից մինչեւ 16-ը:

Որպեսզի մեգապոլիսի բնակիչներն ամանորյա տոներից առաջ ավելի քիչ օգտվեն անձնական տրանսպորտից, Միլանի քաղաքապետարանը մինչեւ տարեվերջ միասնական երթեւեկության տոմս է մտցրել շրջանառության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բնապահպանական իրավիճակը Միլանում վերջին մեկ ամսվա ընթացքում վատթարացել է: Օդի աղտոտվածությունը գերազանցում է նորման: