ՌԴ Խակասիայի Հանրապետության Աբական քաղաքի բնակիչ դիզայներ-ատաղձագործ Կոնստանտին Սլատվիցկին սիբիրյան փիճու եւ կաղնու փայտից ձեռքի ժամացույցներ է պատրաստել: Թվատախտակը պատրաստված է փայտու թանկարժեք տեսակներից, իսկ մեխանիզմը ճապոնական է: Ժամացույցներն արտադրվելու են Slatwicki ապրանքանիշի անվան տակ:
Ժամացույցի հեղինակը Boomstarter կայքում փոքր արտադրության մեկնարկի համար գումար հավաքելու նախագիծ է սկսել: Մանրածախ վաճառքի գինը 3500 ռուբլուց է սկսվում: Ժամացույցի վաճառքը կմեկնարկի 2016թ. մարտից: Հավաքածուում կան տղամարդու եւ կանացի ժամացույցների նմուշներ, հայտնում է Lenta-ն:




























