Գերմանիայի կանցել Անգելա Մերկելի առաջ լաց եղած պաղեստինցի աղջնակը Գերմանիայում բնակվելու թույլտվություն է ստացել:

Ռիմ Սահվիլ անունով աղջիկը, որն արտասվել էր այն բանից հետո, երբ Մերկելի հետ հանդիպման ժամանակ կանցլերը հիշեցրել էր, որ ոչ բոլոր փախստականները կարող են մնալ Գերմանիանում, կակցության իրավունք է ստացել մինչեւ 2017թ. հոկտեմբերի 17-ը, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Bild պարբերականը:

Բացի այդ, Գերմանիայում բնակվելու իրավունք են ստացել Ռիմի եղբայրն ու ծնողները: Տեղի սոցիալական ծառայություններն օգնել են նրա հորը աշխատանք գտնել:

«Ես ուրախ եմ, որ Ռիմի կարգավիճակը պարզվել է: Անորոշության ժամանակաշրջանն անցել է, եւ նա կարող է մնալ այստեղ»,- ասել է Մակլենբուրգ Առաջնային Պոմերանիա դաշնային հողի ՆԳ նախարար Լորենց Քաֆիերը:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Անգելա Մերկելն այցելել էր Ռոստոկ քաղաքի դպրոցներից մեկը, որտեղ աշակերտների հետ հանդիպման ժամանակ պատասխանել էր փախստականների մասին հարցերին եւ նշել, որ բոլորը չեն կարող մնալ Գերմանիայում: Դրանից հետո պաղեստինցի աղջիկը սկսել էր արտասվել: