Ադրբեջանում գների բարձրացման դեմ ուղղված զանգվածային բողոքներն արդյունք են տալիս:
Ինչպես haqqin.az-ին հայտնել է Ֆիզուլիի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի մամուլի քարտուղար Բայրամ Նիֆթալիեւը, շրջանում կատարվել են տեղի բնակիչների պահանջները, որոնք նախօրեին բողոքում էին մթերքների գների բարձրացման դեմ:
«Վերջին մի քանի օրերին 50-կգ-անոց պարկ ալյուրը վաճառվում էր 30-35 մանաթով: բողոքի ակցիայից հետո, բանակցությունների արդյունքում ալյուրի մեծածախ առեւտրի կետերը նվազեցրել են գները: Հիմա մեկ պարկ ալյուրը վաճառվում է 25-28 մանաթով: Կանխվում է նաեւ այլ մթերքների գների արհեստական բարձրացումը»,-ասել է Նիֆթալիեւը:




























