Զեբրերի կաշվի զոլերն ի վիճակի չեն այդ խոտակերներին պաշտպանել գիշատիչներից, պնդում են գիտնականները: Այսպիսով, հիմնական հիպոթեզը, որը բացատրում էր դրանց նշանակությունը, պարզվում է, սխալ է: ԱՄՆ-ից եւ Կանադայից կենսաբաններն իրենց հետազոտությունը ներկայացրել են PLOS One ամսագրին:
Գիտնականները հաշվարկել են այն հեռավորությունը, որի վրա գիշատիչները (առյուծները, բորենիները), ինչպես նաեւ իրենք` զեբրերն ի վիճակի են տեսնել կաշվի զոլերը: Թվային լուսանկարների համաձայն, որոնք տարբեր ֆիլտրերով են անցկացվել, հետազոտողները չափել են զոլերի լայնությունն ու պայծառությունը: Հետո նրանք հաշվարկել են այն առավելագույն հեռավորությունը, որի վրա դրանք կողքից նկատելի են:
Պարզվել է, որ ցերեկը 50, իսկ գիշերը 30 մետր հեռավորությունից ավելիի դեպքում գիշատիչները (ի տարբերություն մարդուն) կորցնում են զոլերը տարբերելու կարողությունը, ինչն այդ զարդանախշերի ցանկացած քողարկիչ էֆեկտ անիմաստ է դարձնում, տեղեկացնում է Lenta-ն:
Այսպիսով, զոլերը զեբրերին թույլ չեն տալիս միաձուլվել շրջակա բնության հետ (օրինակ` ծառերի բների եւ լույսի ճառագայթների. հենց այդպես են մեկնաբանել սեւ եւ սպիտակ զոլերի հերթագայությունը): Կենսաբանները պնդում են, որ այնպիսի հեռավորության վրա, որում գիշատիչներն արդեն ճանաչում են զոլերը, նրանք արդեն հասցրած են լինում լսել զեբրերին եւ հոտով որոշել նրանց գտնվելու վայրը:



























