Մայաների քաղաքակրթության տարածքում պեղումների ողջ ընթացքում հավաքած տվյալների հիման վրա հնագետները կարողացել են նկարագրել հնագույն պետությունում տիրող քաղաքական վիճակը եւ համեմատել այն կլիմայական փոփոխությունների հետ՝ դրանով իսկ պարզաբանումներ մտցնելով քաղաքակրթության անկման պատճառների մեջ։
Նախկինում հաստատվել էր, որ հնագույն մայաների հիմնական զբաղմունքը հողագործությունն էր։ Գյուղատնտեսությունում գրանցած առաջընթացի հաշվին բնակչությունը մշտապես մեծանում էր, քաղաքները՝ զարգանում։ Մայաների քաղաքակրթության անկման հիմնական պատճառը համարվում էր երաշտը, որը վրա էր հասել 9-րդ դարում։ Գիտնականները վերջին ուսումնասիրությունների ընթացքում համեմատել էին թագավորության հյուսիսային եւ հարավային հատվածներում հայտնաբերված քարերի վրայի գրառումները։ Պարզվել է, որ անգամ երաշտի ժամանակ հյուսիսային տարածքները շարունակում էին ակտիվ մնալ։ Երաշտից հիմնականում տուժել են հարավային շրջանները։
Հետազոտողները պնդում են, որ դեռեւս նախքան երաշտի վրա հասնելը պետությունը սոցիալապես եւ քաղաքականապես անկայուն էր։ Սկսվել էին առաջինռազմական բախումների փորձերը։ Երաշտից հետո իրավիճակը կտրուկ վատացավ։ Տուժած հարավային շրջանները սկսեցի պայքարել հյուսիսայինների հետ՝ սննդամթերքի ռեսուրսների համար, ինչը պառակտումների պատճառ դարձավ հնագույն պետության մեջ, փոխանցում է Gazeta-ն։
Բացի այդ, հաստատվել է նաեւ նախկին հիպոթեզը։ Մեծաքանակ բնակչությանը սննդամթերքով ապահովելը մշակելի հողերի մշտապես մեծացման կարիք ուներ։ Անտառահատումները հանգեցնում էին տեղային երաշտների, որոնք նպաստում էին ավելի խոշոր չորացումների։ 11-րդ դարում Կարիբյան ծովի ավազանում Մայաների վերաբնակեցումը պայմանավորված էր սովով եւ խոնավության պակասով։





























