The Economist-ը ներկայացրել է երկրների ինդեքսը, որտեղ կանայք համեմատաբար ավելի մեծ հնարավորություններ ունեն տղամարդկանց հետ բացարձակ հավասար աշխատանքային պայմանների: Համապատասխան տվյալները հրապարակվել են պարբերականի կայքում:

Ինդեքսում ներառվել են աշխատավարձի չափը, բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, երեխայի խնամքի ծախսերը, հղիության եւ ծննդաբերության հետ կապված իրավունքները:

Ըստ Gazeta-ի, լավագույն ցուցանիշներն արձանագրվել են Հյուսիսային Եվրոպայում՝ Իսլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում եւ Ֆինլանդիայում: Այս երկրներում կանանց պարագայում ցուցանիշները գրեթե նույնն են, ինչ տղամարդկանց դեպքում:

Հունգարիան մայրերի վճարովի արձակուրդի ամենաառատ ցուցանիշն է՝ 71 շաբաթ՝ աշխատավարձի 100%-ի պահպանմամբ, ինչպես նաեւ երեխայի խնամքի ցածր ծախսերը:

Վարկանիշի ցածր հորիզոնականներում են, օրինակ, Ճապոնիան, Թուրքիան եւ Հարավային Կորեան, որտեղ տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են գիտական կոչում ստանում եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնում: Այս երկրներում նույնպես աշխատավարձերի տարբերությունը մեծ է:

Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում նպաստավոր է ծնողների համար նախատեսված արձակուրդի համակարգը, բայց այն ավելի շատ պատասխան է երկրի բնակչության ծերացման եւ աշխատուժի կրճատման: