Իսպանիայում ամուսինները Change.org կայքում ստորագրահավաք են սկսել, որպեսզի իրենց երեխային Գայլ (իսպաներեն Lobo) անվանելու իրավունք ստանան, հայտնում է El Mundo–ն։

Հաղորդվում է, որ իշխանություններն արդեն մերժել են զույգին, քանի որ այդ անունը կարող է վնասել երեխային։

Երեխայի հայրը անվան ընտրությունը բացատրել է կենդանիների նկատմամբ ծնողների սիրո հանգամանքով։ Նա հույս ունի, որ ստորագրահավաքը թույլ կտա իշխանություններին փոխել իրենց որոշումը։

Խնդրագիրն արդեն ավելի քան 2 հազար ստորագրություն է հավաքել։