Անգլիական բուլդոգին անհետացման վտանգ է սպառնում: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Canine Genetics and Epidemiology պարբերականում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
139 շների՝ մի շարք պարամետրերով կատարված ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ այս ցեղատեսակին պակասում է գենետիկ բազմազանությունը: Դա նվազագույնի է հասցնում սելեկցիոներների հնարավորությունները՝ գոյություն ունեցող գենոֆոնդի հիման վրա ստեղծել ավելի առողջ ֆենոտիպ: Խնդրի պատճառը, գիտնականների կարծիքով, այս տեսակի շների ի սկզբանե փոքր քանակն է: Որոշակի ֆենոտիպային ու գենետիկ բազմազանություն դեռ գոյություն ունի, սակայն պարզ չէ՝ արդյոք դա բավարար է տեսակի առողջացման համար, նշում են հետազոտողները:




























