Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կրակովում մեկուկես միլիոն հավատացյալների առջեւ ելույթում հոտին կոչ է արել «սիրտ ներբեռնել» եւ Ավետարանը որպես «GPS օգտագործել կյանքի ճանապարհներին»: Այս մասին գրում է Lenta-ն:

Տեխնիկական փոխաբերությունների օգնությամբ Կաթոլիկ Հովվապետը ցանկացել է գրավել երիտասարդ քրիստոնյաների ուշադրությունը: Այդ նպատակով նաեւ երգեցողությունն ուղեկցվել է պարային ռիթմերով:

Կաթոլիկ եկեղեցու Քահանայապետը նաեւ երիտասարդությանը կոչ է արել զբաղվել հանրային աշխատանքով եւ քաղաքականությամբ ու քիչ ժամանակ վատնել անգործության համար:

Հռոմի պապը Լեհաստան է ժամանել հուլիսի 27-ին՝ մասնակցելու Երիտասարդության միջազգային օրերին: Հենց երիտասարդների համար էլ Հովվապետը Կրակովից ոչ հեռու բաց երկնքի տակ պատարագ է մատուցել: