Բրազիլիայում ոստիկանությունը ազատ է արձակել «Ֆորմուլա 1»-ի պրոմոթեր Բերնի Էքլսթոունի զոքանչին, 67-ամյա Ապարեսիդա Շունքին, որին 10 օր առաջ էին առեւանգել Սան Պաուլու քաղաքում գտնվող նրա տանից: Առեւանգողները պահանջել էին 36 մլն դոլար, սակայն ոստիկանությունը վստահեցնում է, որ նրանք ոչ մի ցենտ չեն ստացել:

Ապարեսիդա Շունկը Էքքլսթոունի երրորդ կնոջ՝ 38-ամյա Ֆաբիանա Ֆլոսիի մայրն է: Նա ամուսնացել էր Formula One Management -ի նախագահի հետ 2012-ին, հայտնում է BBC–ն

Իրավապահները խոշոր գործողություն են իրականացրել Շունկին ազատելու համար: Երկու կասկածյալները կալանավորված են, իսկ Ապարեսիդա Շունկը բոլորովին չի տուժել:

85-ամյա Բերնի Էքքլսթոունը համարվում է սպորտի աշխարհի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից մեկը, նրա կաարողությունը գնահատվում է 3.1 մլրդ դոլար: