Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Նորմանդիայում եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչներից մեկի ազգականին: Դատախազության ներկայացուցիչները հայտնել են, որ 30-ամյա Ֆարիդ Կ.-ն գիտեր իր ազգական Աբդել Մալիք Նաբիլ Պետիտժանի ծրագրերի մասին:

Նրա համակարգչի եւ հեռախոսի տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ նա ավելի շատ բան գիտեր, քան ոստիկանությանն է պատմել, հայտնել է քննիչներից մեկը: Ձերբակալվածի հանդեպ սկսվել է նախնական քննություն, հայտնում է DW–ն:

 Բացի դրանից կալանավորված է Ժան Ֆիլիպ Սթիվեն Ժ. անունով մի 20 –ամյա տղամարդ, որին կասկածում են ԻՊ զինյալներին միանալու նպատակով Պետիտժանի հետ միասին հունիսին Սիրիա մտնելու փորձի մեջ:

Դանակով զինված երկու 19-ամյա ահաբեկիչ հուլիսի 26-ին մի քանի մարդու էին պատանդառել Նորմանդիայի եկեղեցիներից մեկում: Հոգեւորականին սպանել էին՝ կտրելով նրա կոկորդը, իսկ մի պատանդի էլ ծանր վիրավորել: Հարձակվածներին ոստիկանները ոչնրացրել էին հենց տեղում: