Երկրի վրա ամենավտանգավոր կղզին գտնվում է Բրազիլիայից ոչ հեռու՝ մարդկանց համար ամենավտանգավորը Քեյմադա-Գրանդիի Օձի կղզին է: Մի շարք հետազոտություններից հետո այսպիսի եզրահանգման են եկել ամերիկացի կենսաբանները, փոխանցում է Innov պորտալը:
Մասնագետների խոսքով՝ այդ կղզին համեմատաբար փոքր է, նրա չափերը մի փոքր են մեծ 30 քառակուսի մետրից: Այն գտնվում է Բրազիլիայի հարավարեւելյան ափից ոչ հեռու: Կղզու համարյա ամբողջ տարածքը լի է զանազան օձերով, որոնց մեծամասնությունը վտանգավոր է մարդու առողջության եւ կյանքի համար: Իսկ ամենավտանգավորը բոտրոպս օձն է, որի խայթոցը հանգեցնում է զոհի բոլոր հյուսվածքների սրընթաց մեռուկացման:
Գիտնականներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ այդ կղզի հասնելն այնքան էլ հեշտ չէ, զբոսաշրջիկների եւ հետաքրքրասերների համար այն փակ է, այնտեղ կարելի ընկնել միայն հատուկ թույլտվությամբ, որն ստանալն այնքան էլ դյուրին չէ: Ուշագրավ է նաեւ այն, որ նույնիսկ օձերի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները երբեմն բավական դժվար են թույլտվություն ստանում, շատ ատյաններ թույլ չեն տալիս: Նաեւ հայտնի է, որ կղզու ափերին թույլատրվում է մոտ լողալ միայն Բրազիլիայի նավատորմի նավերին:





























