Սեւ ծովի հատակում՝ 1960 մետր խորությամբ, կյանք կա: Նման եզրահանգման է եկել Ուկրաինայի, Վրաստանի եւ եվրոպական հինգ երկրների գիտնականներից կազմված միջազգային խումբը:
Ըստ Informing-ի՝ հետազոտությունն անցկացվել է Եվրամիության ժամանակակից գիտական նախագծի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP)՝ «Սեւ ծովի բնապահպանական մոնիթորինգի բարելավում» (EMBLAS) նախագծի շրջանակում: Գիտնականները 1960 մետր խորությամբ ջրի նմուշ են վերցրել եւ պարզել, որ դրանում կենդանի օրգանիզմներ կան:
Ի դեպ, 150-200 մետր խորությամբ ծովային ջրերում բացառապես ծծմբաջրային ծագման օրգանիզմներ են հայտնաբերվել: Հետազոտողներին հաջողվել է 233 հիդրոբիոլոգիական նմուշ վերցնել, որոնք կարող են Սեւ ծովի՝ նախկինում անհայտ կենսաբազմազանության ձեւեր բացահայտել:





























