Մեծ Բրիտանիայից 8-ամյա դպրոցականը հարցաքննվել է սոցիալական ծառայությունների աշխատակիցների կողմից շապիկին  «կասկածելի» գրության պատճառով: The Independent-ը գրում է, որ տղայի ուսուցչուհուն կասկածելի է թվացել շապիկի գրությունը, նա որոշել է, որ դա ԻՊ-ի գովազդ է:   

Մասնավորապես, գրությունն ասում էր. «Ես ուզում եմ լինել Աբու Բաքրի նման»: Ուսուցչուհին որոշել է, որ խոսքը Աբու Բաքր Ալ-Բաղդադիի մասին է, որը «Իսլամական պետության» պարագլուխն է եւ շտապել է տեղեկացնել հատուկ ծառայություններին:  Մինչդեռ իրականում խոսքը Մուհամեդ մարգարեի աներոջ` Աբու Բաքրի մասին է: Արդյունքում տղային հարցաքննել են` հարցնելով, թե արդյոք կարծում է, որ քրիստոնյաները մահից հետո դժոխք են ընկնում եւ թե ինչ հաղորդումներ է դիտում  հեռուստացույցով: