«Նիդա» թայֆունը, որն օգոստոսի 2-ին հարվածել է Հոնկոնգին, ֆինանսական կենտրոնի հաստատությունների մեծ մասի աշխատանքի դադարեցման եւ ավելի քան հարյուր ավիաչվերթի չեղարկման պատճառ է դարձել:
Հոնկոնգում առաջին խոշոր թայֆունն այս տարի քամու պոռթկումներ է բերել, որոնց արագությունը երբեմն գերազանցել է ժամում 100 կմ-ն: Հոնկոնգի օդանավակայանի ղեկավարությունը հայտնել է, որ ավելի քան 150 չվերթ չեղյալ է համարվել: Հոնկոնգի բորսայի աշխատանքը դադարեցվել է մինչեւ օրվա վերջ, հայտնում է Ամերիկայի Ձայնը:





























