ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան աշխատակիցների պսակադրության արարողություն է կատարել: Այս մասին նա գրել է Twitter-ում:

Նշվում է, որ Բայդենն ամուսնացրել է Բրայան Մոսթելեր եւ Ջո Մահշի նույնասեռական զույգին:

«Հպարտ եմ, որ Բրայանին եւ Ջոյին ամուսնացրի իմ տանը: Չեմ կարող փոխանցել, թե որքան երջանիկ եմ Սպիտակ տան վաղեմի աշխատակիցների եւ պարզապես հրաշալի տղաների համար»,- գրել է Բայդենը:

Հիշեցնենք, որ 2015 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանն օրինականացրել է նույնասեռականների ամուսնությունը: Դրանից հետո ԼԳԲՏ-պսակադրություններն օրինական են դարձել բոլոր 50 նահանգներում: