Ինդոնեզիայի արեւելքում ժայթքել է Գամալամա հրաբուխը: Սինհուան հայտնում է, որ երկրաշարժն է  դարձել հրաբխի ժայթքման պատճառ, որը մոխրի 600 մ բարձրություն ունեցող սյուն է արտանետել: Տեղացի բնակչության տարհանում առայժմ չի իրականացվում: Տերնատե քաղաքում հրաբխային մոխրի արտանետման հետ կապված փակվել է Բաբուլլա օդանավակայանը:   

Ինդոնեզիայի արեւելյան մասում հրաբխի ժայթքման հետեւանքով առաջացող հրաբխային մոխիրը հաճախ ազդում է Ինդոնեզիայից Ավստրալիա թռչող ինքնաթիռների թռիչքների վրա: 

Գամալամա լեռն Ինդոնեզիայում գործող 129 հրաբուխներից մեկն է: