Գենետիկ հետազոտությունը ցույց է տվել, որ դինոզավրերը «թռչնային տիպի» գունավոր տեսողություն են ունեցել՝ կարմիր գույնի երանգների հանդեպ ուժեղացված զգայունությամբ: Դա հանգեցրել է նրանց մարմնի, փետուրների եւ ձվի կարմիր գուներանգի զարգացմանը:

Ըստ Naked Science-ի՝ նման եզրահանգման են եկել Քեմբրիջի համալսարանից Նիկ Մանդին եւ նրա գործընկերները՝ վերլուծելով ժամանակակից թռչունների եւ կրիաների ԴՆԹ-ն, որոնք առաջացել են նույն նախնիներից, ինչ դինոզավրերը:

«Մարդիկ կարող են կարմիրի մի քանի երանգ տարբերել՝ մորեգույնից մինչեւ ալ կարմիր: Սակայն թռչուններն ու կրիաները կարող են լրացուցիչ երանգների զանգված տեսնել, ինչը մեզ տրված չէ: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ կարմիրի երանգներն ընկալելու նույն ունակությունն են ունեցել նաեւ դինոզավրերը»,- ասել է Մանդին: