Y սերնդի ներկայացուցիչները (1981 թվականից հետո ծնվածներ) ավելի հազվադեպ են սեքսով զբաղվում, քան X սերնդի ներկայացուցիչները (1965-1980 թվականներին ծնվածներ): Ամերիկյան գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Archives of Sexual Behavior ամսագրում:

Ըստ Lenta-ի՝ մասնագետները հարցում են անցկացրել X եւ Y սերնդի շուրջ 28 հազար ներկայացուցիչների շրջանում: Պարզվել է, որ 1990-ականներին ծնվածների (20-24 տարեկան) 15%-ը 18 տարեկանից հետո սեռական կապ չի ունեցել, մինչդեռ X սերնդի ներկայացուցիչների պարագայում այդ ցուցանիշը կազմել է 6%:

Նվազել է նաեւ ամերիկյան դպրոցականների շրջանում վաղ սեռական կապերի թիվը. եթե 1991 թվականին ցուցանիշը 51% էր, 2015-ին կազմել է 41%:

Գիտնականները սա բացատրում են անվտանգ սեքսի հանդեպ Y սերնդի ներկայացուցիչների բարձր պահանջները: Այդ պատճառով, մասնագետների կարծիքով, ժամանակակից երիտասարդները չարաշահում են ալկոհոլն ու նախընտրում համացանցում ծանոթությունները: