Կատալոնիայում Գերմանիայի քաղաքացիների կազմակերպած ֆլեշմոբը ընկալվել է որպես ահաբեկչական հարձակում, փոխանցում է La Vanguardia-ն:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ի երեկոյան զբոսաշրջիկների շրջանում հայտնի Կաստել-Պլաջա-դե-Արոյի քաղաքապետարանում: Երկու գերմանացի որոշել են ֆլեշմոբ կազմակերպել եւ սոցցանցով հրավիրել են բոլոր ցանկացողներին: Սելֆիի ձողերով զինված ֆլեշմոբի մոտ 200 մասնակիցներ սկսել են վազել եւ բղավել: Իրենց մտահղացման համաձայն՝ նրանք պատկերել են իբր հետապնդում են ինչ-որ հայտնի մարդու:
Մինչդեռ ականատեսները սելֆիի ձողերն ընկալել են որպես զենք, իսկ ակցիան՝ որպես ահաբեկիչների հարձակում: Ակցիան խուճապ է առաջացրել հանգստացողների եւ տեղի բնակիչների շրջանում: Ոստիկանության հաղորդմամբ՝ այդ գիշեր իրենք ահաբեկված քաղաքացիներից հարյուրավոր զանգեր են ստացել:
Անհաջող կատակի հետեւանքով ձերբակալվել է 5 երիտասարդ գերմանացի, որոնց մեղադրում են հասարակական կարգը խախտելու համար:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























