Սուր զգացողությունների սիրահարներին, որոնց օրգանիզմն ադրենալինի պահանջ ունի, արժե այցելել չինական Հունան գավառ: Այնտեղ լեռան վրա՝  մոտ 300 մետր բարձրությամբ կարելի է զբոսնել ոլորապտույտ հրեշի քարափով, փոխանցում է SkyNews-ը:

Այն իրենից կախովի կամուրջ է ներկայացնում՝ թափանցիկ հատակով, որը պտտվում է ժայռի շուրջը: Այսինքն՝ ամբողջ ճանապարհին, որը 99 շրջադարձ է պարունակում, ոտքերի տակ նայելով կարելի է վայելել աննկարագրելի զգացողություններ: