Չինաստանի բնակչուհի Չժան Միմին 4 կգ բրինձ է կերել ուտել սիրողների մրցույթում, փոխանցում է «Ժենմին ժիբաո»-ն:
Գաստրոնոմիական մրցույթն անցկացվել է Հանչժոու քաղաքում: Այն կոչվում էր «Հարյուրավոր մարդիկ միայն բրինձ են ուտում»:
Մրցույթին մասնակցել է 100-ից ավելի մարդ: Նշվում է, որ Չժան Միմին հատկապես աչքի է ընկել իր ախորժակով: Չունցինի բնակչուհին կերել է 4 կգ բրինձ: Չի հստակեցվում, թե արդյոք նրան հաջողվել է առաջին տեղն զբաղեցնել:




























