Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն օգոստոսի 3-ին Մոսկովյան պողոտան Ստեպան Բանդերայի պողոտայի վերանվանելու մասին որոշում է ստորագրել:

Ուկրաինսկիե Նովոստիի փոխանցմամբ՝ Կլիչկոն որոշումը ստորագրել է արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո:

Կիեւի խորհրդի պատգամավորները Մոսկովյան պողոտայի վերանվանման մասին որոշումը կայացրել էին հուլիսի 7-ին:

Ազգային հիշողության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վյատրովիչի խոսքով՝ մայրաքաղաքի պողոտայի վերանվանման որոշումը կայացրել են Կիեւի քաղաքացիները: