Բրիտանուհի Սոնյա Դեյվիսը քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատությունից երկու օր անց վիճակախաղով 61 մլն ֆունտ սթեռլինգ է շահել: Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը:
Մոնմութ քաղաքի բնակչուհին ԱՄՆ-ում է եղել, որտեղ պատրաստվել է վիրահատության, եւ հեռախոսով դստերը՝ Ստեֆանիին, համոզել է վիճակախաղի տոմս գնել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ կինը կարծում է, որ «խաբել է մահվանը»՝ հաղթահարելով բարդ վիրահատությունը, իսկ շահումից հետո համոզվել է, որ «մոլորակի ամենահաջողակ մարդն է դարձել»:
Ընտանիքի անդամները՝ մայրն ու երկու դուստրերը, որոշել են կիսել շահումը՝ իրենց բաժնից գումար տրամադրելով նաեւ մտերիմներին եւ ընկերներին:





























