ԱՄՆ-ի բնակիչ Դեւին Հուբերը Միչիգանի դաշտում ամուսնության առաջարկ է «փորագրել» ընկերուհու՝ Լիզա Մարշալի համար: Այս մասին գրում է Associated Press-ը:

Դեւինն ու Լիզան հանդիպում են գրեթե 3 տարի: Ամերիկացին որոշել է արտասովոր կերպով ամուսնության առաջարկ անել: Նա նախ ընտանեկան ֆերմայի դաշտում «փորագրել» է «Marry me», այնուհետեւ ընկերը Հուբերին օգնել է օդանավով Մարշալի հետ համատեղ թռիչք կատարել, որպեսզի աղջիկն օդից տեսնի առաջարկությունը:

Ըստ Gazeta-ի՝ ամերիկացին պատմել է, որ ծնկի է իջել եւ հարցրել, արդյո՞ք Լիզան կամուսնանա իր հետ: Աղջիկը համաձայնել է: Հարսանիքը ծրագրել են 2017 թվականի օգոստոսին: