Ամերիկացի ոստիկանին մեղադրում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին աջակցելու մեջ, հայտնում է BBC–ն:
Դաշնային իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ կալանավորվածը 36 տարեկան է, անունը Նիկոլաս Յանգ: Նրան կալանավորել են այն բանից հետո, երբ ՀԴԲ ծպտված գործակալի հարցումով Յանգը նրան է ուղարկել բջջային կապի ակտիվացման կոդեր, որոնք, ինչպես ինքն էր ենթադրում, պետք է օգտագործվեին ԻՊ զինյալների կողմից: ԱՄՆ-ում առաջին անգամ են ծայրահեղականներին օգնելու մեղադրանք առաջադրվում ոստիկանի: Ընդ որում իշխանությունները ասում են, որ նրա գործողությունները ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում Վաշինգթոնի տրանսպորտային համակարգի համար, իսկ ՀԴԲ-ն դեռ 2010-ից է հետեւում Յանգին:
Հատուկ ծառայությունների տեղեկություններով Յանգը Լիբիա էր մեկնել 2011-ին, որտեղ մարտնչել է Մուամար Քադաֆիի հակառակորդների կողմից: Բացի դրանից նշվում է, որ նա ծանոթ է եղել Ամին ալ Խալիֆիի հետ, որը խոստովանել էր, որ ուզում էր 2012-ին ինքն իրեն պայթեցնել Կապիտոլիումի շենքում:
Յանգը աշխատել է տրանսպորտի վարչությունում 2003-ից, մեղադրանքի առաջադրումից հետո նրան հեռացրել են աշխատանքից:





























