Ամերիկյան գիտնականները կարծում են, որ կանայք եւ զինվորական ծառայությունն անհամատեղելի են: Ըստ Informing՝ նրանք ուսումնասիրել են Իրաքից եւ Աֆղանստանից վերադարձած կին զինծառայողների վիճակը:
ԱՄՆ-ի բանակում ծառայող 42.397 կանանց հետազոտած մասնագետների խոսքով՝ ռազմական գործողությունների մասնակցած կանայք վարքագծային խնդիրներ ավելի հաճախ են ունենում, քան տղամարդիկ: Կին զինվորականներն ավելի շատ են տառապում հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ, դեպրեսիայով եւ ալկոհոլիզմով:
Բացի այդ, մարտական գործողությունների մասնակցած կանանց մոտ հոգեկան խանգարումների առաջացման վտանգը 20 անգամ ավելի է, քան մյուս կին զինվորականների մոտ:
Գիտնականները կարծում են, որ կյանքը զինվորական ծառայության հետ կապելու որոշում կայացրած կանայք պետք է լավ մտածեն իրենց առողջության մասին, քանի որ նրանց հոգեկան վիճակը տղամարդկանցից ավելի թույլ է:





























