Չինական Սիչուան նահանգում 40 օրվա ընթաքում 9 երկվորյակ պանդա է ծնվել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Global Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ կենդանիները լույս աշխարհ են եկել պանդաների հետազոտության եւ վայրի բնության մեջ նրանց ադապտացիայի երկու կենտրոններում՝ Յանում եւ Հետաոպինում: Վերջին զույգը ծնվել է հուլիսի 31-ին:
Ըստ Սինխուա գործակալության՝ Չինաստանում, վերջին տվյալներով, վայրի բնության մեջ ապրող ավելի քան 1.8 հազար պանդաներ կան:





























