ԱՄՆ Գերագույն դատարանը տրանսգենդեր դպրոցականին ժամանակավորապես արգելել է օգտվել տղաների զուգարանից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
17-ամյա Գեւին Գրիմը, որն աղջիկ է ծնվել, բայց իրեն տղա է համարում, փաստաբանների օգնությամբ դատարան է դիմել՝ փորձելով վիճարկել դպրոցի ղեկավարության որոշումը, որն աշակերտներից պահանջել էր զուգարաններից օգտվել ծննդյան վկայականում նշված սեռին համապատասխան:
Դատարանը սատարել էր Գրիմին՝ նրան թույլ տալով զուգարանից օգտվել ըստ սեփական ընտրության: Դատարանը Գեւին Գրիմի գործը կրկին կքննի աշնանը:
Այս տարվա մայիսին նախագահ Օբամայի վարչակազմը կարգադրել էր, որպեսզի դպրոցները հարգեն երեխաների սեռական ինքնության սեփական ընտրությունը եւ տրանսգենդեր աշակերտներին թույլ տան օգտվել այն զուգարաններից, որոնք, նրանց կարծիքով, համապատասխանում են իրենց սեռական պատկանելությանը:





























