Delta Airlines ավիաընկերության համակարգչային համակարգում խափանման պատճառով տարբեր երկրներից հազարավոր ուղեւորներ մնացել են օդանավակայաններում. չվերթները հետաձգվել կամ չեղարկվել են: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ամենաշատը տուժել են Ճոպանիայից, Իտալիայից եւ Մեծ Բրիտանիայից ուղեւորվող, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ներսում տեղաշարժվող ուղեւորները:

Աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից մեկի համակարգում խափանման հետեւանքով օգոստոսի 8-ին ավելի քան 740 չվերթ է չեղարկվել, մյուսներն էլ ուշացումով են իրականացվել: Օգոստոսի 9-ի առավոտյան չվերթների ժամանակացույցը մասամբ վերականգնվել է: Ընկերությունն ուղեւորներին առաջարկել է փոխել տոմսերը եւ յուրաքանչյուրին 200 դոլարի չափով փոխհատուցում վճարել:

Delta Airlines-ի ղեկավար Էդ Բաստիանը տեսաուղերձ է հղել՝ ուղեւորներից ներողություն խնդրելով պատճառած անհանգստության համար եւ խոստանալով հնարավորինս արագ վերականգնել համակարգի աշխատանքը: Ամեն դեպքում, ընկերությունում նախազգուշացրել են հետագա խափանումների հնարավորության մասին: