Հոլանդացի գիտնականները 10 տարբեր մշակաբույսերի, այդ թվում՝ կարտոֆիլի բերքահավաք են կատարել՝ օգտագործելով հատուկ մոդելավորված մարսյան հիմնահող։
ՆԱՍԱ-ն հատուկ նյութ է մշակել, որը համապատասխանում է Մարսի մակերեւույթին առկա ռեգոլիտին, որի նմուշները գտել են Հավայան հրաբխի շրջանում: Հոլանդացի գիտնականներն իրենց փորձերում օգտագործել են օրգանական պարարտանյութեր, որոնք իրենց հետ Մարս են տանելու առաջին գաղութաբնակները:
«Ուտրո»-ի փոխանցմամբ՝ փորձի արդյունքներն անչափ կարեւոր են Մարս կատարվող առաքելության համար, քանի որ ապացուցում են, որ առաջին բնակիչները կարող են սնվել մոլորակի վրա աճեցված մթերքով:





























