Բելիզում մի խումբ հնագետներ Մոպան-Շունանտունիչա գետի վրա կառուցված հնագույն քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերել են մայաների քաղաքակրթության խոշոր դամբարան, փոխանցում է Informing-ը:
Ենթադրվում է, որ գտնված աճյունի մնացորդները պատկանել են 20-30 տարեկան տղամարդու: Նա հավանաբար եղել է Օձերի արքայատան տիրակալներից: Դամբարանում նաեւ կան եղնիկի եւ հովազի ոսկորներ, կերամիկական անոթներ, դանակներ, նեֆրիտե հուլունքներ: Թաղման վայրի շուրջ գտնվել են հիերոգլիֆներով տախտակներ, որոնք գիտնականներին կօգնեն արքայատան պատմության վերաբերյալ նոր տեղեկություններ բացահայտել:
Մնացորդների նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդն առողջ է եղել, որեւէ մահաբեր հիվանդություն կամ վնասվածքներ չեն հայտնաբերվել:





























