Կաթոլիկ հոգեւորականին, որն առնվազն 20 տղայի է պղծել, եկեղեցու հոգեւոր սպասավորները հարկադրել են որպես պատիժ աղոթել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:

Լուի Բրույարը, որը հիմա 95 տարեկան է, խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում ծառայել է 1940-1970-ական թվականներին: «Այդ ժամանակ եւ այդ տարիքում ինձ թվում էր, որ երեխաներին դա դուր է գալիս, դե՝ ես էլ շարունակում էի»,- ասել է հոգեւորականը:

Նրա խոսքով՝ եկեղեցու հոգեւորականները գիտեին տեղի ունեցածի մասին, բայց ոստիկանություն չեն դիմել, այլ ընդամենն իրեն ստիպել են աղոթել:

Բրույարին պղծման համար մեղադրել է 73-ամյա Լեո Տուդելան՝ նշելով, որ հոգեւորականն իր հանդեպ ոտնձգություն է կատարել դեռեւս 1950-ականներին: Սակայն Բրույարը չի հիշում, արդյո՞ք Տուդելան եղել է իր զոհերի թվում:

Գործող օրենսդրությամբ՝ Բրույարը չի կարող դատապարտվել. նման հանցագործությունների դեպքում հայց ներկայացնելու ժամկետը 2 տարի է: