Գերմանիայի արեւմուտքում ոստիկանության SEK հատուկ ստորաբաժանումը ձերբակալել է ենթադրյալ իսլամիստի։ Այս մասին հայտնել է Ռայնլանդ–Փֆալց դաշնային հողի ՆԳՆ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ տղամարդուն կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ, սակայն նա «կառույցում բարձր դիրք չի զբաղեցնում», փոխանցում է  DW–ն։

Դատախազությունը տղամարդուն կալանավորելու օրդեր է խնդրել Գերմանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Ներկայումս նա նախնական ձերբակալության խցում է։ Նախաքննության տեղեկություններով՝ կոնկրետ սպառնալիքի դեպք չի գրանցվել, թեպետ ի սկզբանե հաղորդվում էր, որ կասկածյալը կարող էր ահաբեկչություն կազմակերպել օգոստոսի 26-ին Բունդեսլիգայի ֆուտբոլային սեզոնի  մեկնարկին։

ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ օգոստոսի 5-ին ձերբակալվածը 24-ամյա սիրիացի է, որը Գերմանիայում ապաստան էր խնդրել։