Մալմյոյի (Շվեդիա) համալսարանի եւ Կուրչատովի ինստիտուտի գիտնականները հետազոտության ընթացքում մարդու վրա փորձարկել են վառելիքային տարրը, որը կարող է արյան հոսքից էլեկտրականություն արտադրել, փոխանցում է RSC Advances-ը:
Այդ տարրն այնքան հզոր է, որ կարող է էլեկտրականությամբ ապահովել էլեկտրոնային թանաքների ոչ մեծ էկրանը: Փորձարկման ընթացքում գիտնականները խմբի ներկայացուցիչներից մեկի արմունկի զարկերակի մեջ են դրել կատետր, որի հակառակ ծայրին եղել է վառելիքային տարրը, որի միջով արյունը հոսել է ինչ-որ անոթի մեջ: Մասնագետները չափել են լարումը եւ հոսանքը, որոնք գեներացվել են տարրի միջոցով, եւ նրան են միացրել e-ink դիսփլեյը:
Պարզվել է, որ տարրի միջոցով, որի հզորությունը կազմում է 0,74 միկրովատտ, հաջողվել է փոխել դիսփլեյի վրայի պատկերը: Հաղորդվում է, որ տարրի լարվածությունը կազմել է վոլտի մեկ տասներորդ մաս: Գիտնականներն ընդամենը հինգ փորձարկում են անցկացրել: Դրանք համապատասխանել են կամավորների կողմից 200 մմ արյան կորստին:





























