Տիեզերք թռիչքի էյֆորիան եւ աշխատանքով ոգեւորվածությունը կարող են մեծացնել ուղեծրում աշխատող տեզերագնացների ցավի շեմը, պարզել են ռուս գիտնականները:

«Տիեզերագնացը, որը երկար պատրաստվելուց հետո վերջապես թռչել է կայան, էյֆորիա եւ բարձր տրամադրության զգացում է ապրում, դրան համապատասխան զգայական բաղադրիչի շնորհիվ նրա ցավի շեմը բարձր է: Այնուհետեւ շեմի վրա իր հետքն է թողնում անկշռությանը վարժվելու պրոցեսը: Եթե տիեզերագնացը լավ է հաղթահարում անկշռությունը, ապա շեմը կարգավորվում է երկրային ցուցանիշներին մոտ»,- ՏԱՍՍ-ին ասել է Բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտի  աշխատակից Իլյա Ռուկավիշնիկովը:

Այժմ Միջազգային տիեզերական կայանում «Ալգոմետրիա» (ցավի չափում) փորձարկում է կատարվում: Գործակալության զրուցակցի խոսքով՝ այդպիսի փորձարկում անցկացնելու մտահղացում է առաջացել այն բանից հետո, երբ իրենք տիեզերագնացները նկատել են, որ փոքր վնասվածքների դեպքում ցավ չեն զգում: Բացի այդ, նրանք ցավն այլ կերպ են զգացել անկշռության մեջ արյան նմուշ հանձնելիս: