Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլեւան հայտարարել է, որ Իոսիֆ Ստալինի նկատմամբ իր վերաբերմունքը միանշանակ չէ, փոխանցում է Interfax-ը:

«Իսկ ինչպե՞ս ես կարող եմ վերաբերվել Ստալինին, մի մարդու, որի բռնապետությունն ակնհայտ է: Մարդու, որի խղճին եւ ոչ միայն նրա խղճին են քաղաքական բռնաճնշումների զոհերը: Բայց միաժամանակ մենք պետք է համաձայնենք, որ այդ մարդը պետականամետ գործիչ էր: Ես սովորաբար նրան անվանում եմ մեծ քաղաքական գործիչ մեծ-մեծ «մինուս» նշանով: Դա իմ վերաբերմունքն է, այդ պատճառով դժվար թե այստեղ կարելի է ինձ ստալինիստ համարել»,- ասել է Վասլիեւան:

Նա նաեւ հիշեցրել է, որ իր թեկնածութական եւ դոկտորական դիսերտացիաները նվիրված են Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռուս ուղղափառ եկեղեցու դերին, եւ այդ թվում՝ եկեղեցու նկատմամբ Ստալինի վերաբերմունքին:

«1943-1953 թթ. այդ բռնապետն ու պրագմատիկը Ռուս առաքելական եկեղեցու ներուժն օգտագործում էր հետպատերազմական աշխարհակարգի ձեւավորման համար: Այդ տասնամյակի առանձնահատկությունն այն է, որ իշխողի եւ եկեղեցու շահերը համընկել էին»,- ասել է նախարարը: