Նոյեմբերի 6-ին, ժամը 20-ին, 21-ամյա Վիոլետտա Ղ.-ի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երեւան Վարդանանց փողոցի եւ Վարդանանց փակուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 32-ամյա Միքայել Թ.-ին եւ նույն թվականին ծնված Զարուհի Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:


























