Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դառան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և բնակարանի խորդանոցում՝ կախված վիճակում հայտնաբերել 57-ամյա Ա. Հ.-ի դին: