2017 թվականին Հայաստանի կառավարությունը կշարունակի սուբսիդավորել երկաթուղային ուղեւորափոխադրումները: Այս մասին ասված է 2017թ. պետբյուջեի նախագծում, որի քննարկումներն Ազգային ժողովում շարունակվել են նոյեմբերի 7-ին:
Վնասները փոխհատուցելու համար 324 մլն դրամ է հատկացվելու (շուրջ 683 հազար դոլար - խմբ.):
Հայաստանի կառավարությունը վնասները փոխհատուցելու համար ամբողջությամբ վերադարձնում է այն գումարները, որ ստանում է երկաթուղու ռուսական կառավարչից: 2017 թվականին այդ գումարը կազմելու է շուրջ 313 մլն դրամ: 2016թ. գումարը շուրջ 350 մլն է կազմել, սակայն փոխհատուցվել է միայն 25%-ը: Կառավարությունն ամբողջությամբ չի կարող փոխհատուցել, քանի որ, ըստ պայմանագրի, չի կարող կառավարչին տալ ավելին, քան ստանում է նրանից (Հայաստանի կառավարության կոնցեսիոն վճարը կազմում է երկաթուղու շրջանառության 2%-ը):



























