Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 07.10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Շահումյան գյուղի 6-րդ փողոցի սկզբնամասում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.01-ին, մարվել` 08.25-ին:
Շահումյան գյուղի Չարենցի փողոցի թիվ 5 տան առաստաղից ջերմահարվել է 8 քմ հատված:
Հրդեհի հետեւանքով բնակիչներ 54-ամյա Ս. Դ.-ն, 45-ամյա Լ. Դ.-ն եւ 74-ամյա Թ. Մ.-ն ծխահարվել են:
Տուժածները տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ Ս. Դ.-ը եւ Լ. Դ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Թ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:


























