2016-ի հոկտեմբերին Հայաստանում մսամթերքն ընդհահուր առմամբ չի թանկացել, բացի խաշի տոտիկներից:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ հոկտեմբերին մսամթերքը, սեպտեմբերի համեմատ, թանկացել է 0.2 տոկոսով, բայց 2.9 տոկոսով էժան է եղել, քան 2015-ի հոկտեմբերին:

Ապխտած երշիկի գներն աճել են 0.5 տոկոսով, նրբերշիկինը՝ 2 տոկոսով, իսկ ահա խաշի համար կովի տոտիկները՝ 11.5 տոկոսով:

Միեւնույն ժամանակ ոչխարի մսի գինը 1.2 տոկոսով պակասել է, աղացած մսի գինը նվազել է 1.1 տոկոսով, հավի միսն էժանացել է 0.7 տոկոսով, բդիկները՝ 0.6 տոկոսով, խոզի միսը՝ 0.5 տոկոսով: Տավարի մսի գինը նույնն է մնացել: