Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 10.06-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը :

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում «Mitsubishi Pajero iO» մակնիշի 34 NN 478 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1979 թ. ծնված Գ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը (մոտ 30 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված եւ ուղեւոր 29-ամյա Վ. Մ.-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետեւ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: