2018-ի վերջին Հայաստանը կարող է տնտեսության երկնիշ աճ գրանցել: Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողներին ասել է տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է դիմանալ Ռուսաստանում տնտեսական դժվարություններին, քանի որ տեղական տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է: Ռուսական տնտեսությունը կախված է 1-2 ոլորտից, մինչդեռ հայկականը՝ ավելի շատ գործոններից: «2017-ին դժվար կլինի ապահովել ՀՆԱ 3.2 տոկոսը, որոնք սահմանված են բյուջեի նախագծով, բայց 2018-ը մենք կարող ենք փակել երկնիշ աճով: Դրա համար ներուժ կա, եւ նոր Կառավարությունը պետք է դա իրականացնի»,- ասել է Մանասերյանը:



























