Հայաստանում էլեկտրացանցին միանալու խոչընդոտները պետք է վերանան: Այս մասին նոյեմբերի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը հանձնարարել է շուկան կարգավորող մարմնի հետ (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) միանալու գործընթացի մոնիթորինգ անցկացնել եւ դրա պարզեցման շուրջ առաջարկներ ներկայացնել:

Բացի այդ, տեղեկությունն այն մասին, թե որտեղ եւ ինչպես կարելի է միանալ էլեկտրականությանը, ջրին եւ գազին, պետք է հասանելի լինի ցանկացած կառուցապատողի մինչեւ շինարարություն սկսելը: «Բիզնեսը կամ անհատ անձինք, բոլորը պետք է առցանց ռեժիմով այդ տվյալներին հասանելիություն ունենան»,- հավելել է Կարապետյանը: