ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը  հյուրընկալվել է գեղանկարիչ, խեցեգործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանի արվեստանոցում եւ նրան հանձնել ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ երկրի նախագահի կողմից շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը:

Մշակույթի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ, Հմայակ Բդեյանը նախարարին ներկայացրեց վերջին շրջանի իր աշխատանքները, որից հետո կայացած ջերմ եւ մտերմիկ զրույցի ընթացքում քննարկեցին Վարպետի ստեղծագործական ծրագրերը, խոսեցին արդի մշակութային անցուդարձի, մասնավորապես, կերպարվեստի ոլորտի խնդիրների շուրջ: