Հայաստանում մասնավորեցումը հարկավոր է կատարել բորսայի միջոցով: Այս մասին նոյեմբերի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա պետգույքի կառավարման կոմիտեին հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել պետական ընկերությունների մասնավորաիեցման ցանկը եւ առաջարկներ մշակել դրանց բաց եւ հրապարակային մասնավորեցման շուրջ:
«Այդպիսով մենք կբարձրացնենք ե՛ւ մասնավորեցման, ե՛ւ բորսային գործարքների մշակույթը»,- նշել է վարչապետը:



























